ՇՏԱՊ. արտակարգ դեպք, սարսափելի վթար է եղել Տեր Աստված, վիրավորներին անմիջապես տեղափոխում են հիվանդանոց…կա զոհ, ԹԱՐՄԱՑՎՈՂ ԱՆՈՒՆՆԵՐԸ –

օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Hyundai Elantra և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ։ Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտյոմ Ավագյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երեքին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, և օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի

Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ, ում կողմից փատսի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/08/08/1161801/

On August 8, a large and tragic car accident took place in Ararat region. At around 08:40, Hyundai Elantra and Toyota Ipsum cars collided head-on on the 68 km section of the Yerevan-Yeraskh-Meghri highway. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, 6 people were taken to “Ararat” medical center with various degrees of bodily injuries. One of the wounded died on the way.

The citizens were the first to help the wounded and the 24th fire and rescue brigade of the Ararat Regional Rescue Department of the Ministry of Emergency Situations arrived at the scene with a fire brigade led by the commander of the detachment Ashot Mirzoyan. The rescuers took some of the wounded out of the cars using special equipment. The officers of the 2nd platoon of the 1st battalion of the 2nd officer battalion of the Traffic Police, headed by the platoon commander Grigor Poghosyan, platoon commander Karapet Harutyunyan and senior inspector Artyom Beklaryan, arrived operatively.

The commander of the 2nd officer battalion of the Traffic Police Arsen Mardoyan and the deputy commander Aram Adibekyan also arrived at the scene. The officers of the Ararat Military Police Department of the RA Ministry of Defense headed by the head of the department Artyom Avagyan also arrived. The operative group of the Ararat police department headed by the head of the department Vahagn Grigoryan also arrived operatively. Those gathered at the scene said that three of the wounded were accompanied to the hospital by the head of the Ararat regional police department Kamo Tsutsulyan, that the doctors of the “Ararat” medical center were operative and provided first aid on the spot before transporting the

wounded to the hospital. Karen Gyulumyan, head of the Traffic Police 1-77 operative control center, passed the information about the accident to the Vedi Investigation Department of the Ararat Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team headed by the head of the department Vahe Lachinyan arrived. On the spot V. By Lachinyan’s decision, an investigative group was set up, especially headed by the senior investigator for key cases, by whom a cri

ution. The police and the investigation department find out the identities of the drivers, the dead and the wounded. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2020/08/08/1161801

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *